News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը գործարկել է սեռական հանցագործների առաջին ազգային ռեեստրը կանանց նկատմամբ սեռական բռնությունը կանխարգելելու նպատակով, հաղորդում է Reuters-ը:

Դա տեղի է ունեցել վերջին շրջանում կանանց նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների ավելացման ֆոնի վրա:

Ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, տվյալների բազան հասանելի կլինի միայն իրավապահ մարմիններին:

Իշխանությունները նշում են մոտ 440,000 անունների, այդ թվում, բռնաբարության, խմբակային բռնաբարության, սեռական ոտնձգությունների եւ սեռական բնույթի հանցագործությունների համար դատապարտվածների գրանցման մասին:

Տեղեկատվությունը ներառում է հանցագործների լուսանկարները, հասցեները եւ մատնահետքերը: Միեւնույն ժամանակ, իշխանությունները խոստանում են պահպանել տեղեկատվության գաղտնիությունը:

 «Սեռական իրավախախտումների ազգային տվյալների բազան (NDSO) կօգնի արդյունավետ կերպով հետեւել եւ հետաքննել սեռական հանցագործությունները», - ասված է նախարարության հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ