News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆլորենցիայում 15 շքեղ հյուրանոցներ իրենց պայմանները հարմարեցրել են իսլամի հետեւորդներին եւ բազմակնությունն ընդունողներին՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Muslim-friendly կոչվող համարների սառնարաններում չկան ալկոհոլային խմիչքներ, սակայն կան անվճար մթերքներ, աղոթելու գորգեր եւ Մեքքայի ուղությունը ցույց տվող կողմնացույցներ։ Համարները նախատեսված են այն տղամարդկանց համար, ովքեր այստեղ են գալիս իրենց բազմաթիվ կանանց հետ։

Հյուրանոցների տերերը ձգտում են դրանք հարմարեցնել մուսուլմաններին, որպեսզի շատ եկամուտ ստանան։ Մուսուլմանները, մասնավորապես Սաուդյան Արաբիայի քաղաքացիները, Ֆլորենցիա գալով՝ հյուրանոցներում 10-100 հազար եվրո են թողնում։

Արաբ զբոսաշրջիկներին հարմարեցված հյուրանոցներ կան նաեւ Վենետիկում, Հռոմում եւ Միլանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ