News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 11-ին նշվում է Աղջիկների միջազգային օրը։ Այդ օրը հռչակել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը՝ ի նշան աղջիկների իրավունքների ու նրանց խնդիրների ճանաչման։

Առաջին անգամ Աղջիկների միջազգային օրը նշվել է 2012 թ․ ու նվիրված է եղել աշխարհի շատ երկրների համար ակտուալ խնդրի՝ մանկական ամուսնություններին։ Վիճակագրությունը վկայում է, որ աշխարհում 20-24 տարեկան գրեթե յուրաքանչյուր երրորդ կինը առաջին անգամ ամուսնացել է մինչեւ 18 տարեկան դառնալը։ Նրանց մեկ երրորդն էլ ամուսնացել է 15 տարեկանից էլ շուտ։

Աղջիկների համաշխարհային օրը ի սկզբանե նպատակ ուներ հասարակայնության ուշադրությունը հրավիրել վաղաժամ ամուսնությունների խնդրին։ Այդ օրվա շրջանակում տարբեր երկրների կառավարություններին առաջարկել են քաղաքացիական հասարակության ու միջազգաին համայնքի ներկայացուցիչների հետ համատեղ քայլեր ձեռնարկել մանկական ամուսնությունների կործանարար պրակտիկային վերջ տալու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ