News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2040թ․ Ճապոնիան մարդկանց կյանքի տեւողությամբ առաջին տեղը կզիջի Իսպանիային։ Այս մասին նշվում է Սիեթլի առողջության ցուցանիշների եւ գնահատականի ինստիտուտի գիտնականների հետազոտության մեջ՝ տեղեկացնում է The Lancet ամսագիրը։

Ակնկալվում է, որ Իսպանիայում կյանքի տեւողությունը 85,8 տարի կլինի, իսկ Ճապոնիայում՝ 85,7։ Մեծ Բրիտանիայում այն կկազմի 83,3, Չինաստամում 81,9 տարի։ Հայաստանում այդ ցուցանիշը 77,5-80 կլինի։

Գիտնականների կարծիքով՝ մոտակա տարիներին առողջությանը եւ երկարակեցությանը կարող են սպառնալ ճարպակալումը, արյան բարձր ճնշումը եւ արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես նաեւ ծխելն ու ալկոհոլը՝ տեղեկացնում է The Guardian-ը։

Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Մյուլլերն ասել է, թե Ճապոնիայում մեծացել է ճարպակալում ունեղող եւ ծխող տղամարդկանց թիվը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ