News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 16-ին, ժամը 04:00-ի սահմաններում բժշկական դիմակներով դիմակավորված 2 անձ Արագածոտն գյուղի 3-րդ փողոցի 17-րդ տուն են մտել, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, եւ բռնություն են կիրառել տանտիրուհու՝ 46-ամյա Ռուզան Ռ.-ի եւ նրա մոր՝ 70-ամյա Խազալ Ռ.-ի նկատմամբ:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Դիմակավորված անձինք կանանցից պահանջել են գումար, ոսկեղեն, սակայն կանայք մերժել են, տեղի է ունեցել քաշքշուկ, որի ընթացքում ավազակներից մեկի բժշկական դիմակը ընկել է գետնին: Դրանից հետո նրանք դիմել են փախուստի:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դիմակավորված անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ