News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեհաստանում իշխող «Օրենք եւ արդարադատություն» կուսակցությունը, որը ղեկավարում է Յարոսլավ Կաչինսկին, առաջատար դիրքեր է զբաղեցնում կիրակի օրը երկրում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղամասերի փակումից հետո լեհական հեռուստաընկերության հրապարակած տվյալները։ Նշվում է, որ էքզիթ փոլն անցկացվել է Ipsos հետազոտական ընկերության կողմից։

Սոցիոլոգների տվյալներով՝ 2015-ից հանրապետությունում իշխող կուսակցության օգտին է քվեարկել ընտրողների 32,3 տոկոսը։

Պետական ընտրական հանձնաժողովը ընտրության վերջնական արդյունքները պատրաստվում է ներկայացնել չորեքշաբթի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ