News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիան Միացյալ Նահանգների նոր հայցից հետո գնահատում է ռուսական С-400 համակարգերի հուլիսին պլանավորված մատակարարման հետաձգման հնարավորությունը՝ հայտնում է Reuters-ը։

Ինչպես նշում է գործակալությունը, այս քայլը լիցքաթափում կլիներ ՆԱՏՕ-ում երկու դաշնակիցների միջեւ լարվածության սրման փուլում։ ԱՄՆ-ը դեմ է Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի ձեռքբերմանը՝ պնդելով, որ դրանք չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգում, ինչպես նաեւ դրանց շնորհիվ Ռուսաստանը կարող է տեղեկատվություն ստանալ ամերիկյան F-35 կործանիչների խոցելիության վերաբերյալ։

Անկարան հրապարակայնորեն հերքել է, որ դիտարկում է ռուսական համակարգերի գնումը հետաձգելու հարցը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ