92 տարեկանում մահացել է Թունիսի նախագահ Բեժի  Կաիդ աս-Սեբսին: Հինգշաբթի այս մասին հայտնել է երկրի ղեկավարի գրասենյակը, հաղորդում է Daily Sabah-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Թունիսի նախագահին լուրջ հիվանդության պատճառով տեղափոխել են ռազմական հոսպիտալ: Աս-Սաեբսիին անցյալ շաբաթ արդեն հոսպիտալացրել էին:

Աս-Սեբսին Թունիսի նախագահ է 2014-ի վերջից: Վերջերս նա հայտարարել էր, որ չի մասնակցի  նոյեմբերին կայանալիք  նախագահական ընտրություններին, քանի որ երկիրը պետք է ղեկավարի ավելի երիտասարդ մարդ: