News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Facebook-ն աշխատում է Orion նախագծի վրա, որի շրջանակներում զբաղվում է «խելացի» ակնոցի ստեղծմամբ։ Ընդ որում, դա կարող է լինել այնպիսի ակնոց, որը կփոխարինի, այլ ոչ թե կլրացնի սմարթֆոնին, հայտնում է IXBT-ը։

Ակնոցը կառավարել հնարավոր կլինի ձայնային հրահանգների միջոցով։ Բացի այդ, Facebook-ը նաեւ աշխատում է Agios «օղակային» սարքի վրա, որը կարող է ակնոցների կառավարման այլընտրանքային մոդուլ լինել։ Դեռեւս պարզ չէ, թե ինչ է դա։ Կարելի է ենթադրել, որ խոսքը մատանու կամ ապարանջանի մասին է։

Facebook-ը նպատակ ունի սարքը թողարկել 2023-2025թթ․, սակայն որեւէ երաշխիք այդ առումով չկա։ Իրականում դժվար չէ նկատել, որ IT շուկայի խոշոր խաղացողները ակնոցը դիտարկում են որպես անձնական բջջային սարքի զարգացման տարբերակներից մեկը, սակայն մի շարք առանձնահատկությունների պատճառով դժվար թե հենց ակնոցը փոխարինի սմարթֆոնին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ