News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.16
EUR
628.06
RUB
6.89
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Իսրայելական Aleph Farms ընկերությունը Երկրի ուղեծրում արհեստական միս աճեցնելու հաջող փորձ է իրականացրել, հայտնում է HighTech+-ը՝ հղում կատարելով Guardian-ին։

Ի տարբերություն իր մրցակիցներ Impossible Foods-ի եւ Beyond Meat-ի՝ Aleph Farms-ը միս է ստեղծում ոչ թե բուսական բաղադրիչներից, այլ փոձանոթում աճեցրած կենդանական բջիջներից։

Փորձաքննության համար բջիջները տարել են ՏՄԿ, որտեղ միկրոգրավիտացիայի պայմաններում դրանցից մկանային հյուսվածքների ոչ մեծ հատված են տպել։

Արհեստական միսը համարվում է իսկականի առավել մարդասիրական եւ էկոլոգիապես մաքուր այլընտրանքը։ Սակայն Aleph Farms-ում նշում են մսի փոխարինիչների եւս մեկ առավելությունը՝ դրանք կարող են տիեզերագնացների սննդակարգի հիմքը հանդիսանալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ