News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ին, հաստատեց պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը եւ պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը:

Հարցը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: նա նշեց, որ ռազմավարության եւ ծրագրի մշակման համար հիմք է հանդիսացել 2018 թվականի ապրիլ-մայիսին ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական իրավիճակի փոփոխությունների արդյունքները պետական կառավարման բոլոր մակարդակներում արտացոլելու եւ հանրային ֆինանսների կառավարման համակարգը վերանայելու անհրաժեշտությունը:

Ջանջուղազյանը նշեց, որ ռազմավարության նպատակներն են՝ բարձրացրել հարկաբյուջետային կարգապահությունը, ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության իրականացում, բարձրացնել հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսելիությունը, ապահովել հանրային բարիքի օգտագործման թափանցիկություն ու հաշվետվողականությունը:

Ոազմավարությունում արտացոլվել են ՀՀ կառավարության ծրագրում արտացոլված Կառավարության հանձնարառություները, որտեղ առաձնացված են հետեւյալ հիմնական ուղղությունները.

Վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի ծախսարդյունավետ կառավարումը,

Ներգրաված փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների զարգացումը եւ բարելավումը,

Ստվերային տնտեսության կրճատմանն ու մրցունակ բիզնես միջավայրի ձեւավորմանն ուղղված հարկային քաղաքականության բարելավումը եւ հարկային վարչարարության արդիականացումը,

Պետական ֆինանսերի նպատակային, խնայողաբար եւ արդյունավետ օգտագործումը,

Ծախսերի նպատակայնության բարձրացման ապահովման համար անցում կկատարվի ռազմավարական պլանավորման համակարգին,

Ֆինանսական կարգապահության բարելավումը,

Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը,

Մարդկային կապիտալին եւ ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշռի  մեծացումը,

Պետական բյուջեում կապիտալ ծախսերի տեսակարար կշռի բարձրացում,

Պետական գնումների արդար եւ թափանցիկ համակարգի ներդրում,

ՊՖԿ միասնական էլեկտրոնային համակարգի ներդրում,

 Հանրային ներդրումների կառավարման համակարգի ներդրումը,

Հանրային ֆինանսների կառավարման բնագավառում կոռուպցիոն երեւույթները ծնող պատճառների վերահսկման եւ վերջիններիս վերացմանն կամ չեզոքացմանն ուղղված գործողությունների իրականացում։

Ռազմավարության շրջանակի մշակման ժամանակ հաշվի են առնվել ՀՀ ՊՖԿ ներկայիս գերակայությունները եւ միջազգային փորձն ու ստանդարտները՝ մասնավորապես Պետական ծախսերի եւ ֆինանսական հաշվետվողականության (ՊԾՖՀ-PEFA) քարտուղարության 2016 թվականի «Պետական ֆինանսների կառավարման գնահատման շրջանակը», որը համապարփակ է եւ հնարավորություն է տալիս ապահովել գործընթացի արտաքին գնահատում պլանավորված նպատակների նկատմամբ եւ արտացոլում է գործող ընդունելի գործելակերպը։

Ռազմավարությամբ նախատեսված բարեփոխումների շրջանակում ընդգրկվել են հետեւյալ թվով 14 ոլորտները՝

Հիմնական մակրոտնտեսական ու բյուջետային ցուցանիշների կանխատեսում, հարկաբյուջետային ռիսկերի հաշվետվողականություն․

Պետական եկամուտների քաղաքականություն, հարկային վարչարարություն,

Ռազմավարական պլանավորում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի եւ պետական բյուջեի կազմում, ծրագրային բյուջետավորում,

 Բյուջեի կատարման գործընթացի հսկողություն, գանձապետական համակարգ,

Պետական պարտք,

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում,

Կորպորատիվ հաշվապահական հաշվառումեւ աուդիտ,

Պետական կազմակերպությունների ֆինանսական կառավարում եւ հսկողություն՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ),

Պետական գնումներ,

Պետական ներքին ֆինանսական հսկողություն եւ ֆինանսաբյուջետային վերահսկողություն,

Հանրային ակտիվների եւ հանրային ներդրումների կառավարում,

Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կառավարում,

Արտաքին վերահսկողություն եւ աուդիտ,

ԿՖԿՏՀ ներդրում:

Հաշվի առնելով, որ ԿՖԿՏՀ ներդրումը ՊՖԿ հիմնարար եւ առանցքային բարեփոխումներից մեկը է, ուստի վերջինիս ներդրումը կպահանջի վերանայումներ եւ ներդաշնակեցում ՊՖԿ գրեթե բոլոր ոլորտներում: Հաշվի առնելով ԿՖԿՏՀ-ի ներդրման կարեւորությունը սույն ռազմավորությունում այն ներկայացվում է որպես առանձին ոլորտ։

Ռազմավարության նախագիծը ներառում է հիշյալ 14 ոլորտների թվով 27 բաղադրիչներ ընդհանում 56 թիրախներով եւ 63կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշներով։

Պետք է նշել նաեւ, որ ՊՖԿ որպես մեկ ամբողջական ոլորտի գնահատականը կարող է իրականացվել միայն միջազգային մասնագիտացած կառույցների կողմից կամ աջակցությամբ, քանի որ ՊՖԿ համակարգը համապարփակ է եւ պետք է գնահատվի միջազգայնորեն ճանաչված մեթոդաբանությամբ սահմանված գնահատականին համապատասխան:

ՊՖԿ համակարգի գլխավոր առաջանահերթությունը համապատասխանության ապահովումն է գործող իրավակարգավորումներին, ինչպես նաեւ հավաստիացումն է առ այն, որ ռեսուրսների կառավարումը համապատասխանում է խնայող, օգտավետ եւ արդյունավետ կառավարման սկզբունքներին եւ ապահովում է «փողի դիմաց արժեք» սկզբունքի պահպանումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմել է...
Արտարժութային պարտքը մասնակիորեն կփոխարինվի դրամային պարտքով՝ նվազեցնելով փոխարժեքի տատանման ռիսկը
Կբարձրացվի ՀՀ կառավարության պարտքի կառավարման արդյունավետությունը...
ԱԺ քննարկմանը կներկայացվի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թ. ծրագիրը. կտրվի 1 մլրդ դրամի աջակցություն
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում ընդունեց որոշում, որով...
Պետական պահպանության ծառայությունը բյուջեից լրացուցիչ 267,4 մլն գումար կստանա՝ «կադրերի արտահոսքը կանխելու համար»
Նախագծում հիշեցվում է նաև, որ ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, դրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի...
Շուռնուխում նոր տների կառուցման համար նոր վերջնաժամկետ սահմանվեց եւ հատկացվեց լրացուցիչ 228 մլն դրամ
Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում «սահմանազատման հետևանքով» իրենց տներից ու հողամասերից զրկված ընտանիքների համար բնակելի թաղամասի...
20 համայնքում 30 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. 1,8 մլրդ դրամ կհատկացվի 8 մարզպետների աշխատակազմերին
Ըստ ՏԿԵՆ ղեկավարի՝ Արագածոտնի մարզում 2 ծրագիր կիրականացվի, արժեքը՝ 42 միլիոն դրամ, Արմավիրի մարզում՝ 2 ծրագիր, արժեքը՝ 12,5 միլիոն դրամ..
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ