News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Լիբանանի նախագահ Միշել Աունը հաստատել է հանրապետության նոր կառավարության կազմը՝ վարչապետ Հասան Դիաբի գլխավորությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կառավարության կազմում, որին վիճակված է դուրս բերել Լիբանանը սուր տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամից, ընդգրկվել են 20 տեխնոկրատ նախարարներ, որոնք ներկայացնում են երկրի քրիստոնեական եւ մահմեդական համայնքները։

Բաաբդա պալատում ելույթ ունենալով լրագրողների առջեւ՝ նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Մահմուդ Մեկիան հայտնել է, որ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվել է Նասիֆ Հիթին (մարոնի քրիստոնյա), իսկ ՆԳ նախարարի պաշտոնում՝ Մուհամմեդ Ֆահմին (սունի մահմեդական)։ Առաջին անգամ Լիբանանի պաշտպանության նախարարությունը կին՝ Զեյնա Ակարը (ուղղափառ) կգլխավորի, նա նաեւ փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցրել։ Ֆինանսների նախարարը շիա մահմեդական Գազի Վազնին է։

Լիբանանի դավանանքային կարգի համաձայն, երկրի նախագահն առաջադրվում է մարոնի քրիստոնյաների կողմից, վարչապետի պաշտոնը պատկանում է սունի մահմեդականներին, իսկ խորհրդարանի խոսնակի պաշտոնը՝ շիա մահմեդականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ