News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ալբանիայի նախագահը ժողովրդին կոչ է արել տապալել ձախ կառավարությանը, որին նա մեղադրել է երկրի սահմանադրությունը խախտելու եւ կազմակերպված հանցավորության հետ կապի մեջ, հայտնում է AP-ը։

Նախագահ Իլիր Մետան մամուլի ասուլիսում հայտարարել է, թե հուսով է, որ մարդիկ մարտի 2-ին կգան մայրաքաղաք Տիրանա։ Նրա խոսքերով՝ այդ օրը ինքը պատրաստվում է ստորագրել առաջին հրամանագիրն այն բանի դեմ, ինչը կոչվում է «պետական հեղաշրջում», որն արդարադատության համակարգի միջոցով իրականացնում է կառավարությունը։

Մետայի կոչը հնչել է Եվրամիության կազմում ընդգրկվելու համար «կանաչ լույս» ստանալու բարեփոխումների ֆոնին։

Նա ասել է, թե արդարադատության համակարգի բարեփոխումը, որ հաստատվել է երեք տարի առաջ, որպեսզի արմատախիլ անի կաշառակերությունը եւ ապահովի դատավորների ու դատախազների անկախությունը քաղաքականությունից, տապալվել է։

Մետայի կոչն, ամենայն հավանականությամբ, հակաքայլ է իշխող Սոցիալիստական կուսակցության վարչապետ Էդի Ռամայի դեմ, որը իմփիչմենթի գործընթաց է սկսել նախագահի հանդեպ։

Մինչ երեք տարի առաջ այդ պաշտոնը զբաղեցնելը Մետան այժմ ընդդիմադիր «Ինտեգրման սոցիալիստական շարժման կուսակցության» առաջնորդն էր։

Անցյալ տարի նա փորձել էր հետաձգել քաղաքային ընտրությունները՝ պնդելով, որ աջակենտրոն ընդդիմադիր կուսակցությունների կողմից բոյկոտը նրանց ոչ ժողովրդավարական է դարձրել։

Ընտրական մարմինները մերժել էին նրա փորձը, եւ սոցիալիստները ընտրվել էին մեծամասնությամբ, ինչպես նաեւ նրանք գերակշռում են խորհրդարանում։

Սպասվում է, որ երկրի խորհրդարանը մարտին Մետայի հրաժարականը կպահանջի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ