News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենաթանկ սունկը՝ Ophiocordyceps sinensis (Չինական կորդիցեպս)-ը, անհետացման եզրին է, քանի որ այն դարձել է եկամտի հիմնական աղբյուր Տիբեթի սարահարթում գտնվող որոշ համայնքների համար, հայտնում է APF-ը՝ հղում անելով Բնության պահպանության միջազգային միությանը:

Դարեր շարունակ այս սունկը չինական ավանդական բժշկության մեջ համարվում է բուժական միջոց եւ աֆրոդիզիակ, սակայն 1990-ականներից դրա պահանջարկը մեծացել է:

Բնության պահպանության միջազգային միության տվյալներով՝ վերջին 15 տարվա ընթացքում չափազանց մեծ բերքահավաքը սունկը նվազեցրել է առնվազն 30 տոկոսով: Ներկայում այն ներառված է «խոցելի» եւ սպառնալիքի տակ գտնվող տեսակների ցուցակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ