News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվ այսպես, ի՞նչ  մենք ունենք Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծված արյունալի պատերազմի 30-րդ օրը. Ադրբեջանը տալով մոտ 7 հազար սպանված, զրկվելով տանկերի ու զրահատեխնիկայի 80 տոկոսից, ավիացիայի 90 տոկոսից, եւ բոլոր իր անօդաչու սարքերի մոտ 60 տոկոսից, այդպես էլ չի կարողացել գրավել 120 հազար բնակչություն ունեցող հանրապետությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բաց աղբյուրներից այսօր արդեն ակնհայտ է, որ ադրբեջանական զորքերը կարողացել են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի խորքը միայն հարավում, Արաքսի հովտի շրջանում: Այնտեղ տեղանքը հարթավայրային է, որտեղ Ադրբեջանը կարողացել է ամբողջովին օգտագործել կենդանի ուժի եւ տեխնիկայի 4 անգամ ավել լինելու իր առավելությունը: Ինչպես եւս ենթադրվում էր, դրանով ամեն ինչ կանգ է առել, քանի որ լեռներում, որտեղ չեն կարող գործել տանկերը, սահմանափակ է հրետանին եւ քիչ արդյունավետ են ԱԹՍ-ները, ադրբեջանցիները «լռվել են»:

Ալիեւը հիմա փորձում է գործել դիվերսիոն խմբերով, որոնց ամեն օր ուղարկում է Ղարաբաղ փաստացի սպանդի։ Լեռնային տեղանքում մարտերը, որտեղ հայերը պահում են նախապես ամրացված դիրքերը, իսկ ադրբեջանցիները փուչ տեղը փորձում են առանց տանկերի եւ անօդաչուների աջակցության այդ դիրքերը վերցնել, անհաջողության են դատապարտված։

Շատ կոպիտ գնահատականներով՝ պատերազմի 30 օրում Ադրբեջանն այդ կերպ կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղի վերահսկողության ներքո գտնվող տարածքի շուջ 15 տոկոսը։

Բայց փաստացի, այս հարցում պրոֆեսիոնալ զինվորականները, հավանաբար, ինձ կուղղեին՝ առաջնագծի զորամասերով առաջ ճեղքումն ու տարածքի վերահսկողությունը միեւնույն բանը չեն։ Ադրբեջանցիներն այսօր հասել են Կուբաթլու գյուղ (Սանասար – խմբ․), սա գրեթե 100 կմ Ղարաբաղի խորքում է, եւ այս պահին նրանք նաեւ գտնվում են Զանգելանի (Կովսական – խմբ․) եւ Ջեբրայիլի (Ջրական – խմբ․) շրջանում։ Նրանց ինչի՞ն է պետք Կուբաթլուն՝ գյուղ, որն ադրբեջանցիների համար անչափ ոչ ձեռնտու վայրում է, ոչ մեծ հովտում՝ շրջապատված լեռներով, որտեղից նրանց թիրախավորված գնդակոծում են հայկական զորամասերը։ Բանն այն է, որ հենց այստեղով է անցնում Լաչին (Բերձոր – խմբ․) տանող ճանապարհը, որտեղով է անցնում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ կարեւոր ճանապարհը։ Նրանք փորձում են այնտեղ հասնել եւ այդ ճանապարհը փակել։ Բայց ինչպե՞ս են դա անում։

Փաստացի պատառոտված եւ Ադրբեջանի տարածքի հետ կայուն կապից զրկված (նաեւ ռազմամթերքի մատակարարումներից), Ալիեւի զորքերը մարտեր են մղում հակառակորդի տարածքի խորքում։ Կարելի է ասել, որ նրանք շրջապատված են, եւ այն, ինչը տեղի ունեցավ երեկ եւ այսօր գիշերը կոչվում է սեփական թիկունքից  ադրբեջանական բանակի առաջավոր զորամասերի կտրվել եւ այն զորախմբի ջախջախում, որը չափից ավելի հեռու է մխրճվել եւ յուրայիններից կտրվել։

Ի՞նչ կլինի հետո։ Այսօր՝ հոկտեմբերի 26-ին առավոտյան 8-ին ուժի մեջ է մտնում հերթական հրադադարը, արդեն երրորդը։ Նախորդ բոլորը Ադրբեջանը կոպտորեն խախտել է՝ շարունակելով մարտական գործողություններ վարել։ Ես ռազմական փորձագետ չեմ, բայց ինձ թվում է, որ իրադարձությունների զարգացման 2 տարբերակ կա․

1. Մինչ հրադադարի հաստատումը հայկական կողմը կարող է ձեռնարկել լեռներից անչափ վտանգավոր ցատկ (որտեղ նրանք լավ զսպում են հակառակորդի հարձակումը) դեպի Արաքսի հովիտ եւ կտրել Զանգելան ու Կուբաթլու հասած ադրբեջանական զորամասերը։ Ժամանակին հենց այդպես վարվեց գեներալ Արիել Շարոնը՝ Իսրայելի ապագա վարչապետը։ Չնայած Եգիպտոսի կողմից կենդանի ուժի եւ տեխնիկայի զգալի գերազանցությանը, նա հրադադարից 1-2 օր առաջ մի քանի տասնյակ տանկից եւ մի քանի հարյուր զինվորից բաղկացած ոչ մեծ խումբը ափ հանեց Սուեզի ջրանցքի եգիպտական կողմում։ Հակառակորդի դիրքերի խորքում։ Այնուհետեւ այդ ոչ մեծ խմբով կտրեց Սինայում գտնվող եգիպտական դիվիզիային օգնական ուժեր եւ ռազմամթերք հասցնելը։ Նրանք պարզապես գնում էին հակառակորդի թիկունքով եւ գնդակոծում եգիպտացիների ավտոշարասյուները, որոնք ռզմամթերք էին ուղարկում ջրանցքի մյուս կողմ։ Այսպիսով եգիպտական զորքի վիթխարի խմբավորումը հանկարծ մնաց առանց տանկերի վառելիքի եւ հրետանու արկերի։

Վտանգն ահռելի էր։ Եգիպտացիները կարող էին խախտել հրադադարը եւ հեշտորեն ջախջախել իսրայելական տանկերի եւ զինվորների ոչ մեծ խումբը, որոնք ափ էին իջել Սուեզի ջրանցքի եգիպտական կողմում։ Բայց առաջին հերթին իսրայելցիներին այնտեղ ոչ ոք չէր սպասում եւ նրանց հարվածելու համար անհրաժեշտ էր այնտեղ զորք տեղափոխել, ինչը մոտ կես օր կտեւեր։ Երկրորդ՝ սկսվեց հրադադարը։ Գեներալ Շարոնը գնաց վա-բանկ եւ հաղթեց։ Հրադադարը սկսվեց, եւ եգիպտացիները ստիպված էին ընդունել, որ Սինայում իրենց դիվիզիաները շրջապատման մեջ են ու առանց ռազմամթերքի։ Հրադադարը թույլ տվեց շրջապատված եգիպտացիներին ջրանցքով նահանջել Եգիպտոս։ Իսկ իսրայելցիները վերադարձան ջրանցքի իրենց կողմը։

Այս ամենը հանգեցրեց նրան, որ հրադադարը կնքելիս 20-օրյա մարտերի արդյունքը եղավ այն, որ կորցնելով մոտ 15 հազար սպանված զինվոր, ավելի քան 2 հազար տանկ եւ ամբողջ ավիացիայի կեսը՝ Եգիպտոսը չկարողացավ Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Սինայից մեկ միլիմետր գրավել։ Եթե գեներալ Շարոնը չվճռեր վա-բանկ գնալու եւ ջրանցքի եգիպտական ափ իջնելու, ապա հրադադարը կսկսվեր պայմաններում, երբ Եգիպտոսը փաստացի վերահսկում էր Սինայի մի մասը, ինչն անընդունելի կլիներ իսրայելցիների համար։

Վերադառնանք 2020 թվականի Լեռնային Ղարաբաղ։ Ես կդժվարանամ դատել ճակատի օպերատիվ իրավիճակի մասին։ Բայց եթե մինչեւ հրադադարը սկսվելը հայերը ռիսկի դիմեն եւ զորքերը Արաքսի հովիտ նետեն, որպեսզի Կուբաթլու հասած Ադրբեջանի առաջավոր զորամասերին կտրեն, ապա կարելի է ասել, որ հաղթանակը հայերի կողմն է։ Ադրբեջանցիները շրջապատման մեջ կհայտնվեն Կուբաթլուում եւ Զանգելանում եւ ստիպված կլինեն այդտեղից նահանջել։ Բայց ռիսկը շատ մեծ է։ Ալիեւը 3 անգամ խախտել է հրադադարը եւ եթե այս անգամ էլ խախտի, ապա հեշտ կլինի հայկական զորախմբին ոչնչացնելը, որը ռիսկի կդիմի իջնելու Արաքսի հովիտ։

2. Եթե հայկական կողմը ոչ մի բան չձեռնարկի վերեւում նկարագրածից, եւ եթե այս անգամ ռազմական գործողություններն իսկապես ավարտվեն, ապա Ալիեւն իր վերահսկողության տակ կպահի Լեռնային Ղարաբաղի ծայր հարավը եւ Իրանի հետ սահմանը՝ ներառյալ Խուդաֆերինի ՀԷԿ-ը։ Դա նրան թույլ կտա զեկուցել, որ ինքը Ղարաբաղի մի մասը «վերադարձրել» է։ Փոքր մաս, տարածքի ընդամենը մոտ 15 տոկոսը։ Բայց նա դա կպատճառաբանի նրանով, որ իբր հայերի կողմում կռվել են Ռուսաստանի Դաշնությունը եւ առասպելական քրդերն ու Կոնգոյից աֆրիկացիները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ