News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված «LEXUS LX 470» մակնիշի, 187 LL 50 պետհամարանիշի ավտոմեքենան աճուրդի կհանվի: Նման որոշում ընդունվեց Կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Ավտոմեքենան նախատեսվում է վաճառել 5 մլն 856 հազար դրամով, այն 2002 թվականի արտադրության է: Որոշման նախագծում նշված է, որ մեքենայի վաճառքն իրականացվում է վարչապետի հանձնարարականի շրջանակում՝ պետական ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացն ապահովելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ