News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրը հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետրով է ընդամենը հեռու։

«Խնձորեսկն էլ է մոտ սահմանին, բայց ոչ տները, այլ՝ արոտվայրերը, իսկ հայ-ադրբեջանական սահմանը Ներքին Խնձորեսկից 600 մետր այն կողմ է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը՝ նշելով, որ հակառակորդի շարժն իրենց համար տեսանելի է։ Ըստ Խնձորեսկի վարչական ղեկավարի՝ հակառակորդը դեռ չի մոտեցել իրենց սահմանին, որպեսզի սահմանազատում արվի։ 

«Դեռ մեզ չեն հասել, որ իմանանք՝ ինչ է սպասվելու է։ Պիտի գան՝ իմանանք, թե սահմանը ոնց է գծվելու»,- ասաց նա։

Երվանդ Մալունցի փոխանցմամբ՝ երկու բնակավայրերի բնակիչները զգոն են, ինքնապաշտպանություն են իրականացնում, իսկ տեղափոխվելու մասին էլ ոչ ոք չի մտածում։

«Մարդիկ մտածում են իրենց սահմանի ամրության, իրենց ինքնապաշտպանության մասին։ Ուղղակի ավելի շատ գյուղատնտեսության հետ կապված խնդիրներ են առաջացել։ Արոտավայրեր չկան, ով հասցնում է իր անասունը կես գնով վաճառում է,  անասունն էլ շատ է, չեն կարողանում պահել»,- ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները (ուղիղ)
Մինչեւ ապրիլի 19-ը Միջազգային դատարանը կլսի հայկական կողմի բողոքը երկու փուլով․․
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի մայիսի վերջին կամ սեպտեմբերին. Անդրանիկ Քոչարյան
Գլխավորը զեկույցի որակն է, որ նա որեւէ մեկի մոտ չթողնի հարցեր: Իսրայելում եղել են նման զեկույցներ, որ օրինակ տեւել են...
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում...
Ռուսաստանը կարող է փորձել վերակենդանացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը. փորձագետ
Ռուսաստանը խաղաղապահներին պահում է Ղարաբաղում...
Ամենաշատ