News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ ԿԸՀ-ն սկսեց քննել այսօրվա լռության պահպանման կարգի խախտումը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ ԿԸՀ-ի նիստի ընթացում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները։Այս մասին գրում է yerevan.today-ը:

Արամ Վարդևանյանը կայքի հետ զրույցում նշել է, որ շեշտը դրել է այն  հանգամանքի վրա, որ 26 ուժերից և ոչ մեկի վարչապետի թեկնածուն չէր խախտել լռության պահպանման կարգը․ «Համեմատականներ տարվեցին նաև Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրության և այսօրվա վարչապետի տեսաուղերձի միջև։ Առաջին  դեպքում Չարչյանինը ստացվում է անհայտ  աղբյուրից ձայնագրություն, իսկ վարչապետի ժ/պ-ի դեպքում՝ պաշտոնական ֆեյսբուքյան էջից տեսաուղերձ, որը նաև լրահոս է ծառայում լրատվության համար»։

Վարդևանյանը նշեց նաև, որ նիստի ընթացքում նաև նոր հանգամանք է  պարզվել․ «Նիկոլ Փաշինյանի երկայացուցիչը հայտնեց, որ վերջինս  այսօր վերադարձել է արձակուրդից, և մեր ճշգրտող հարցին, թե արդյո՞ք վերջինս վերադարձել է, նա հաստատակամ պատասխան տվեց։ Այդ ժամանակ մենք պնդեցինք, որ հարցը դիտարկվի ոչ միայն լռության պահպանման խախտման հիմքով, այլ նաև վարչական ռեսուրսի չարաշահմամբ»,- ասաց փաստաբանը։

ԿԸՀ-ն 30 րոպե ընդմիջում վերձրեց այս նոր հանգամանքի ուսումնասիրման համար, որից հետո նիստը կվերսկսվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ