News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը մտադիր չէ նախազգուշացնել Մոսկվային կիբեռհարվածների մասին, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:

Ինչպես նշել է մամուլի քարտուղարը, Ժնեւում կայացած գագաթաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հիշատալել է հաքերային հարձակումները ամերիկյան օբյեկտների վրա, որոնց մեջ մեղադրում են Ռուսաստանին: Նրա խոսքով՝ եթե դրանք շարունակվեն, ապա Մոսկվան պատասխան կտա դրա համար: Այս դեպքում Վաշինգտոնը կգործի առանց նախազգուշացման, հավելել է Փսակին:

«Նախագահը հստակ հասկացրեց, որ դրանք ոլորտներ են, որոնց մենք հետեւում ենք, եւ հետեւանքներ առաջացնող գործողությունների հնարավորություն ենք ընձեռում»,- ասել է նա ճեպազրույցում:

Սպիտակ տան ներկայացուցչին հարցրել են, թե ինչու Բայդենը չի տրամադրում ռուսական օբյեկտների ցուցակը, որոնք ԱՄՆ-ը կարող է թիրախավորել: Ի պատասխան Փսակին ասել է, որ նահանգները «հարվածների մասին չեն ազդարարում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ