News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը, ով հայտնի էր իր սադրիչ քայլերով, նկարչության համար օվկիանոսի ափին տուն է վարձակալել Կալիֆորնիայի Մալիբու քաղաքում: Տղամարդը ստեղծագործական աշխատանքի համար հատուկ սարքավորված առանձնատուն է ընտրել, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով New York Post-ը:

Բայդեն կրտսերը ամսական 20.000 դոլար վճարով եւ 300 քմ մակերոսով տուն է տեղափոխվել մայիսի սկզբին: Առանձնատանը կա գեղարվեստական ստուդիա՝ աղյուսե հատակով եւ մանսարդային պատուհանով, ինչպես նաեւ՝ երեք ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ: Բայդենը սեփական նկարների վերնիսաժներ անցկացնելու համար համագործակցում է արվեստի դիլեր Ջորժ Բերգեսի հետ:

Տունն ունի բաց հատակագիծ եւ 180 աստիճանի տեսարան դեպի օվկիանոս: Տարածքն ունի մեզ կաղնու հատակներ, ֆրանսիական դռներ: Հյուրասենյակում կա թաղածածկ առաստաղ եւ մեծ քարե բուխարի: 2.8 հազար քմ տարածքում կա բակ, ներկառուցված խորովածանոց եւ ջակուզիով լողավազան: 51-ամյա Հանթեր Բայդենը նոր տուն է տեղափոխվել կնոջ՝ հարավաֆրիկացի մոդել եւ ռեժիսոր Մելիսա Քոհենի եւ նրանց մեկ տարեկան որդու՝ Բոյի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ