News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 22
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

Ես լսեցի իրենց կոչերը, ողջունում եմ այդ շարժումը. միավորում բառը գեղեցիկ է հնչում, բայց մարդիկ կարողանում են միավորել եւ ձեւավորել շարժում, եթե դրված է որոշակի խնդիր, կա ծրագիր եւ հեռանկարներ են ներկայացվում, թե ինչ  պետք է անել եւ կա ղեկավար մարմին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺՄ ղեկավար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե չի՞ միանալու փողոցում պայքարող շարժմանը:

«Առայժմ դա չկա, բայց ես կարծում եմ՝ կամաց-կամաց կձեւավորվի: Այո, արդեն ուշ է, մի տարի առաջ սա պետք է վերջացած լիներ»,-ասաց նա:

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի կողմից Դիմադրության շարժում սկսելուն, Վազգեն Մանուկյանն ասաց. «Ես այն ժամանակ ասացի, որ Հայրենիքի փրկության կոմիտեն պետք է շարունակի իր գործունեությունը: Կարելի է փոխել ֆորմատը, լիդերներին, բայց պետք չի գնալ ընտրությունների: Ցավոք սրտի, գնացինք ընտրությունների, ստացանք մի նոր իրավիճակ: Այս իրավիճակը դեռ պետք է մարսվի: Պատահական չի, որ ես երկար ժամանակ չէի խոսում, որովհետեւ անմիջապես ընտրություններից հետո անհնարին է ինչ-որ բան սկսելը: Հիմա կարծում եմ՝ ժամանակը հասունացել է: Միավորում, իհարկե, պետք է, բայց պետք է հստակ դնել խնդիրը, պետք է ունենալ ծրագիր, թե ինչ հեռանկարներ կունենա Հայաստանը այդ խնդիրն իրականացնելով եւ պետք է լինի ղեկավար մարմին, թե չէ քաոսային շարժում կլինի»:

Վազգեն Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ առանց փողոցի ոչինչ չի ստացվի. «Ազգային ժողովը որեւէ հարց լուծել չի կարող: Ազգային ժողովը կարող է հարցը ներկայացնել միջազգային հանրությանը, որովհետեւ լեգիտիմ  մարմին է: Հարցերը երբ փողոցը բերի դե ֆակտո իշխանության, ԱԺ-ն կարող է դա ձեւակերպել, բայց ԱԺ-ն ինքը լուծել խնդիրները չի կարող: ԱԺ-ն կարեւոր գործիք է, որը պետք է օգտագործել»,-ասաց նա՝ հավելելով, որ շատ չի հետեւում ԱԺ-ի աշխատանքին, որովհետեւ ԱԺ-ի այդ բանավեճերից շատ օգուտ չկա, հարցը լուծելու է փողոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության բակում իրավիճակը պարբերաբար լարվում է. քաշքշուկ սկսվեց ոստիկանների և քաղաքացիների միջև
Քաշքշուկ սկսվեց...
Սեւբերետավորները մի քանի շարքով «միջանցք» են կազմել, որ Փաշինյանի շարասյունն անցնի
«Միջանցք» են կազմել, որ Նիկոլ Փաշինյանի շարասյունն անցնի...
Թևանյանին բերման ենթարկելը չի լռեցնելու ժողովրդի արդար ցասումը. «Մայր Հայաստան» դաշինք
Խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի առաջորդ Անդրանիկ Թևանյանի և տասնյակ ցուցարարների՝ բռնի ուժով բերման...
Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են Քննչական կոմիտե
Որևէ քրեադատավարական հիմք չի ներկայացվել...
Համաչափ ուժ են կիրառում. ոստիկանապետը` ոստիկանների` ցուցարարներին հարվածելով բերման ենթարկելու մասին․ factor.am
Համաչափ ուժ են կիրառում հարկ եղած դեպքում...
Կարծում եմ՝ նախկին նախագահներից ոչ ոք պետք է ՀՀ ղեկավար այլևս չլինի. Վազգեն Մանուկյան
Մեզ ասացին, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին դեմ է, մանավանդ Արցախի դեպքերից հետո...
Ամենաշատ