News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարծում է, որ դեռ վաղ է ենթադրություններ անել այն մասին, թե ով կարող է կանգնած լինել «Հյուսիսային հոսք»-ի գազատատերում արտահոսքի հետեւում, հայտնում է Reuters-ը։

«Խողովակաշարի վրա հարձակման կամ դրա վնասման հետ կապված այս պահին, կարծում եմ, շատ ենթադրություններ կան։ Բայց, անկեղծ ասած, քանի դեռ չկա լիարժեք հետաքննություն, ոչ ոք չի կարողանա ճշգրիտ նշել, թե ինչ է տեղի ունեցել», - ասել է Օսթինը:

Նա հավելել է, որ չորեքշաբթի քննարկել է միջադեպն իր դանիացի գործընկերոջ հետ, «եւ նա ինձ տեղեկացրեց, որ մի քանի օր կանցնի, մինչեւ կկարողանա ճիշտ թիմ հավաքել՝ տեղում միջադեպն ուսումնասիրելու համար: Քանի դեռ լրացուցիչ տեղեկություններ չենք ստացել կամ հետագա վերլուծություններ չենք իրականացրել, չենք կարող ենթադրություններ անել, թե ով է պատասխանատվություն կրում»,- ասել է Օսթինը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ