News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու են ցնցուղի տակ ստեղծագործ մտքեր ծնվում։ Այս մասին հոդվածը հրապարակվել է Psychology of Aesthetics-ում, Creativity-ում եւ the Arts-ում։

Փորձի ընթացքում գիտնականները կամավորներին խնդրել են հորինել առարկաների՝ աղյուսի կամ ջութակի տիպի, օգտագործման անսովոր մեթոդներ։ Մասնակիցներին բաժանել են երկու խմբի եւ մեկին ցույց տվել ձանձրալի վիդեո, որտեղ մարդիկ սպիտակեղեն էին ընտրում, իսկ մյուսին՝ անսովոր. տեսարան «Երբ Հարին հանդիպեց Սալիին» ֆիլմից, որտեղ պերսոնաժը մյուսին սովորեցնում է օրգազմ ձեւացնել՝ մարդկանցով լիքը ռեստորանում նստած։ Այս տեսանյութերը պետք է  մտքերին ուղղություն տային կրեատիվ գաղափարների համար։

Տեսանյութերը դիտելուց հետո մասնակիցներին խնդրել են արագ վերադառնալ հիպոթետիկ աղյուսի կամ ջութակի օգտագործման այլընտրանքային տարբերակների թվարկման պրոցեսին՝ ելնելով այն գաղափարներից, որոնք ձեւավորվել էին տեսահոլովակները դիտելիս։ Կամավորները նշել են, որ իրենց մտքերն ազատ անցել են մի թեմայից մյուսին։ Գիտնականների կարծիքով՝ «մտքերի թափառումը» թույլ է տալիս ավելի լավ գեներացնել ստեղծագործ գաղափարներ, բայց միայն հետաքրքիր, այլ ոչ թե ձանձրալի վիդեո տեսնելու դեպքում։

Հոգեբանները սա անվանում են «ցնցուղի էֆեկտ»։ Այս ժամանակ ստեղծագործ մտքերի ծնունդը պահանջում է հավասարակշռություն ֆոկուսացված (գծային) մտածողության, որն ինքնատիպ է, եւ ոչ սահմանափակ, պատահական զգացողությունների (որոնք հազվադեպ են օգտակար լինում) միջեւ։ Այնպիսի զբաղմունքներ, ինչպիսին են զբոսանքը կամ ցնցուղը, կարող են օգնել մեզ հասնել այս հավասարակշռությանը՝ թույլ տալով մտքին թափառել հրապուրիչ միջավայրում, որը որոշ սահմանափակումներ է դնում մտածողության վրա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ