News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մելբուռնի համալսարանի հետազոտողները պարզել են, որ խմող հայրերն ավելի քիչ են շփվում իրենց երեխաների հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alcoholism: Clinical and Experimental Research ամսագրում։

Թիմն աշխատել է ՄԱԿ հետազոտության տվյալների հետ, որին մասնակցել է 18-49 տարեկան 4 562 հայր Կամբոջայից, Չինաստանից, Ինդոնեզիայից, Պապուա-Նոր Գվինեայից եւ Շրի Լանկայից։

Մասնակիցները հարցաթերթիկ են լրացրել, որում գնահատել են երեխաների հետ անցկացրած ժամանակը, ալկոհոլ օգտագործելու հաճախակիությունը, վերաբերմունքը գենդերային նորմերին եւ այլ հարցեր։

Տարեց հայրերը տեղեկացրել են, որ ավելի շատ են մասնակցում իրենց երեխաների կյանքին, քան երիտասարդները։ Նրանց կեսը տեղեկացրել է, որ հաճախ կամ շատ հաճախ է խաղում կամ զբաղվում երեխայի հետ, բայց միայն 24 տոկոսն է հաճախ խոսում երեխայի հետ անձնական թեմաների վերաբերյալ։

Մասնակիցները, որոնք տեղեկացրել են ավելի շատ խմելու մասին, հայտնել են նաեւ, որ ավելի քիչ են մասնակցում երեխաների կյանքին։ Սակայն Չինաստանում եւ Շրի Լանկայում ծնողներն ակտիվորեն մասնակցել են իրենց երեխաների կյանքին՝ անկախ ալկոհոլից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ