News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանում ձերբակալել են մի կնոջ, որը սոցիալական ցանցերում տղամարդ է ներկայացել, գրել է Oddity Central-ը։ Նա այդ կերպ խաբել է ընկերուհուն եւ նրանից փող կորզել։

Ինչպես տեղեկացրել են Շանհայի ոստիկանությունում, չինացի կինը խաբել է ընկերուհուն 12 տարի՝ նրան իբր տղամարդու անունից հաղորդագրություններ գրելով։ Խարդախ կինը զոհին ստիպել է իր հաշվին փոխանցել ավելի քան 290 հազար դոլար։ Նրա խոսքով՝ նա դա արել է իբրեւ վրեժ։

Ընկերուհու մայրը մի ժամանակ նրան ասել էր, որ նա չի ամուսնանա, քանի որ գեղեցիկ չէ, իսկ նրա ընտանիքը ֆինանսական վատ դրության մեջ է։ Մի քանի տարի անց խարդախ կինը կնոջը խաբել էր, թե ծանոթացել է հայտնի հաղորդավարի հետ, որը կին է փնտրում։

Կինը սկսել է աղաչել նրան, որ աղջկան ծանոթացնի այդ տղամարդու հետ, եւ սա, իբր, համաձայնել է։ Նա մի քանի ֆեյք աքաունթ է ստեղծել սոցցանցերում եւ սկսել է ընկերուհուն ուրիշի անունից նամակներ գրել։

Ամեն անգամ, երբ զոհը խնդրել է հանդիպել զրուցակցի հետ, նրա ընկերուհին պատրվակ է գտել, որպեսզի հանդիպումը հետաձգի անորոշ ժամանակով։ Իմանալով, որ ընկերուհին հիացած է օնլայն-պերսոնաժով, նա ֆինանսական օգնություն է խնդրել ընկերուհուց՝ ամեն տեսակ պատրվակներ հորինելով։

Միայն այն ժամանակ, երբ զոհը ծախսել է բոլոր փողերը, նա սկսել է կասկածել, որ ինչ-որ բան այն չէ։ Զգալով, որ խարդախությունը մոտեցել է ավարտին, խարդախ կինը ընկերուհուն խոստովանել է, որ խաբել է նրան՝ խնդրելով ոստիկանություն չհայտնել, բայց խաբված աղջիկը հայտարարություն գրել է։ Հիմա չինացի խարդախ կնոջը երկար բանտարկություն է սպառնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ