News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 20-ին մահացել է կուլտային նկարիչ Պաբլո Պիկասոյի ավագ դուստրը։ Մայա Ռուիս Պիկասոն մահացել է 87 տարեկանում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մայա Ռուիս-Պիկասոն կյանքից հեռացավ այսօր առավոտյան, 87 տարեկանում՝ իր ընտանիքի շրջապատում»,- ասել են Պիկասոյի ընտանիքի մամուլի ծառայությանը։

Մայան Պաբլո Պիկասոյի ավագ երեխան է եւ չորս դուստրերից մեկը։ Նա իր հոր հայտնի գործերից շատերի՝ «Մայան տիկնիկի հետ», «Մայան նավաստու հագուստով», «Մայան նավակում», «Մայան կարմիր գոգնոցով» եւ շատ այլ նկարների ոգեշնչման աղբյուրն է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ