News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մասաչուսեթսի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդիկ փորձում են բարին գտնել տարբեր ֆիլմերից եւ մուլտֆիլմերից չարագործների մեջ: Գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Cognition ամսագրում։

«Մեծահասակներն ու երեխաները հիմնականում նշել են, որ չարագործները ներքնապես իրականում լավն են: Մարդիկ կարծում են, որ անհամապատասխանություն կա չարագործի արտաքին վարքագծի եւ նրա ներքինի, իսկական «ես»-ի միջեւ»,- նշել են գիտնականները։

Թիմն անցկացրել է երեք հետազոտություն՝ 434 երեխաների (4-12 տարեկան) եւ 277 մեծահասակների մասնակցությամբ: Գիտնականները հարցումներ են անցկացրել բոլոր կամավորների շրջանում, թե ինչպես են նրանք վերաբերվում չարագործներին եւ բարի հերոսներին:

Առաջին աշխատանքը ցույց է տվել, որ երեխաները չարագործների գործողություններն ու զգացմունքները դիտարկել են որպես խիստ բացասական: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ սովորաբար երեխաները հիմնականում հակված են գնահատել բոլոր մարդկանց որպես ավելի լավը: Սակայն, ինչպես պարզվել է, դա չի խանգարում նրանց դատապարտել չարագործներին։

Երկրորդ եւ երրորդ հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաները եւ մեծահասակները կարծում են, որ չարագործների գործողությունները չեն արտացոլում իրենց իրական «ես»-ը: Ըստ գիտնականների՝ հարցվածները հավատում են, որ չարագործներն իրականում բարի են՝ չնայած անբարոյական արարքներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ