News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ պոլիգլոտների ուղեղը մայրենիին արձագանքում է այնպես, ինչպես քիչ ծանոթ օտար լեզվին։ Ընդ որում, մայրենիին նմանվող մյուս լեզուներն ավելի ուժեղ արձագանքի են արժանանում։

Ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ գիտնականները սքանավորել են 25 պոլիգլոտների ուղեղը, որոնք միջինը 16,6 լեզու են իմացել։ Նրանց լսել են տվել տարբեր երկրների մարդկանց կողմից արված կարճ ձայնագրություններ։

Պարզվել է, որ ցանկացած լեզվի պատասխանում շատ լեզուներ իմացողների ուղեղում ակտիվանում է լեզվային այն ցանցը, որը բոլոր մարդկանց մոտ պատասխանատու է մայրենի ընկալման համար։  Բայց ակտիվության մակարդակը տարբերվել է յուրաքանչյուր կոնկրետ դեպքւոմ։

Ուղեղն ամենից ուժեղ արձագանքել է լավ ծանոթ եւ հոգեհարազատ լեզուներին։ Բայց  մայրենին բացառություն է դարձել. պոլիգլոտների ուղեղը դրան ավելի թույլ է արձագանքել, քան իրեն ծանոթ ցանկացած այլ լեզվի։

Դա կարող է նշանակել, որ մանուկ հասակում սովորած լեզուների ընկալման համար ուղեղի ավելի քիչ ակտիվություն է պահանջվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ