Ամերիկյան Միչիգան նահանգի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է երեք մարդ, տեղեկացրել է տեղի ոստիկանությունը։

«Հաստատվել է մահվան ելքով երեք դեպքի մասին տեղեկությունը»,- նշվել է տեղի ոստիկանության թվիթերյան հաղորդագրությունում։

Իրավապահների տվյալներով՝ ներկա պահին խոսքը մեկ կասկածյալի մասին է։