News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանի Հալք Մասլահաթիի (Ժողովրդական խորհրդի) նախագահ, երկրի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն Անկարայում, Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթաժողովում առաջարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներկայացնել Խաղաղության նոբելյան մրցանակի։ Այս մասին գրել է «Нейтральный Туркменистан» թերթը։

Բերդիմուհամեդովը նշել է, որ արդեն 22 տարի ճանաչում է Էրդողանին, «որն ականավոր անձնավորություն է, համաշխարհային մակարդակի քաղաքական գործիչ»։ Նրա խոսքով՝ Թուրքիայի առաջնորդը «խաղաղ կյանքի ապահովման մեծ աշխատանք է կատարում ոչ միայն իր ժողովրդի, այլեւ բոլոր մուսուլմանական ժողովուրդների համար»։

«Ելնելով դրանից՝ առաջարկվում է Թուրքիայի Հանրապետության նախագահին առաջադրել Խաղաղության նոբելյան մրցանակի, եւ մենք լիովին աջակցում ենք բոլոր համապատասխան առաջարկներին։ Նա այդ միջազգային մրցանակին արժանի ղեկավար է»,- ասել է Թուրքմենստանի նախկին նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ