Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն արդեն գտնվում է Հայաստանի տարածքում։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է Գալստյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը ձերբակալել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, իսկ մինչ այդ՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։