News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղից հարկադիր  տեղահանվածների հոսքը հանգեցրել է Հայաստանում բնակարանների վարձակալության գների կտրուկ աճի։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է  Silver REA անշարժ գույքի գործակալության ղեկավար Անդրանիկ Արությունովը։

Գները երկու-երեք անգամ աճել են, ինչը պայմանավորված է մարդկանց աննախադեպ հոսքով, պարզաբանել է փորձագետը։

«Պարզապես, բավարար բնակարանային ֆոնդ չկա։ Օրինակ, Երևանում ներկայումս չափազանց դժվար է վարձով բնակարան գտնելը։ Պատկերը փոխվել է նաև Երևանին հարակից քաղաքներում։ Այս քաղաքներում   բնակարանները վարձով են տրվում նույն գներով, ինչ երկու ամիս առաջ տալիս էին Երևանում»,- հավելել է նա։

Փորձագետը տեղեկացրել է, որ կարկադիր տեղահանվածների մեջ շատ են  Երևանի կենտրոնում բնակարաններ վարձակալողները։

«Շատերը կարճ ժամանակով են վարձակալում՝ 1-3 ամսով։ Սա հարկադիր տեղահանվածների վճարունակ մասն է։ Բնակչության անվճարունակ մասն օգտվել է պետության կողմից տրամադրվող բնակարաններից։ Ոմանք բնակություն են հաստատել հարազատների մոտ, մի մասն էլ Երևանում սեփական բնակարան է ունեցել»,- նշել է նա։

Ըստ նրա, հարկադիր տեղահանվածները  դեռ շահագրգռված չեն բնակարան գնելու հարցում, դա կարող է առաջանալ, օրինակ, եթե պետական ​​ծրագրեր մտցվեն՝ կախված դրանց հասանելիությունից։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանից ժամանածների   պահանջարկին, ապա նրանց 30-40%-ը ժամանակի ընթացքում լքել է Հայաստանը։ Մյուս մասը գնացել է մարզեր, քանի որ կարող են հեռավար աշխատել, ուստի գոհ են մայրաքաղաքից դուրս կյանքից»,- եզրափակել է Արությունովը։

Արամ Դանիելյան


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ