Մոտ ապագայում Բելառուսը համատեղ արտադրանք կունենա Ադրբեջանի ռազմաարդյունաբերական կորպուսի հետ։ Դրա մասին լրագրողներին հայտնել է Պետական ​​ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսը, որը Բաքվում է վարչապետ Ալեքսանդր Տուրչինի գլխավորած պատվիրակության կազմում է, հաղորդում է БЕЛТА-ն։

«Բելառուսի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում և հայտնի է իր երկար պատմությամբ, ուստի մենք շարունակում ենք ծրագրված և համակարգված աշխատել»,-նշել է Դմիտրի Պանտուսը։

Ըստ Պետական ​​​​ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահի՝ կողմերը ներկայում քննարկում են համատեղ նախագծեր՝ բելառուսական մշակումների միջոցով ռազմական արտադրանքի արտադրությունը, ներառյալ՝ Ադրբեջանի տարածքում կազմակերպելու համար։ Այդ աշխատանքը շարունակվում է, և շատ մոտ ապագայում մենք կունենանք համատեղ արտադրանք, մասնավորապես՝ Ադրբեջանի ռազմարդյունաբերական կորպուսի հետ», -ընդգծել է նա։