Բոսֆորի նեղուցի երկայնքով ձգվող անօրինական շինությունները, դրանց թվում՝ բարձրաշխարհիկ հասարակությանը հայտնի հյուրանոցները, Ստամբուլի իշխանությունների որոշմամբ կքանդվեն, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Բոսֆորի երկայնքով ձգվող բազմաթիվ ձեռնարկությունների դեմ, որտեղ հայտնաբերվել են անօրինական շինարարություններ, քանդման որոշումներ են ընդունվել։ Այդ օբյեկտների թվում են բարձր հասարակությանը հայտնի վայրերը և հյուրանոցները, հաղորդում է РИА Новости-ն։ Հուշարձանների պահպանման խորհուրդը և Բոսֆորի գոտիավորման վարչությունը որոշել են քանդել Բոսֆորի երկայնքով ձգվող այն շենքերը, որտեղ հայտնաբերվել են անօրինական կառուցապատումներ։

Նշվում է, որ քանդվելու են ձկնային ռեստորանները և այնպիսի հայտնի, ինչպես նաև Mandarin և Bebek հանրահայտ հյուրանոցները։