Ընդդիմադիր հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, այցելել են Արմավիրի մարզ՝ հանդիպելու ՀԱԿ մարզային կառույցի ակտիվիստներին։

Այցելությանը, որ տեղի է ունեցել ՀԱԿ մարզային աշխատանքներն ակտիվացնելու համատեքստում, մասնակցել են ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ ՀԱԿ իրավական հանձնախմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը: Լեւոն Զուրաբյանը Արմավիրում ներկայացրել է ընդդիմադիր քաղաքական ուժի մարտավարությունը, խոսել հանարահավաքներ չանելու պատճառների մասին: Մասնավորապես նա նշել է, որ Հայ ազգային կոնգրեսը այս բարդ իրադրության մեջ չի ցանկանում երկիրը կրկնակի վտանգի մեջ դնել: Ըստ Զուրաբյանի, հանրահավաք չանելն էր իր բացասական ազդեցությունն ունի, ու ժողովրդի մի մասի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե շարժումը մարել է, բայց դա "իրականում այդպես չէ, կոնգրեսը նոր թափ է հավաքում: Ի դեպ, ՀԱԿ ներկայացուցիչները հայտնել են, որ շուտով կարող են հանրահավաքներ լինել, բայց կոնկրետ օրը չեն նշել: