ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ:
Ինչպես հայտնում է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի գրասենյակը, զրուցակիցները քննարկեցին Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական խնդիրները` մասնավորապես Հայաստանում ժողովրդավրության և քաղբանտարկյալների ազատ արձակման հարցերը:
Հանդիպմանը մասնակցեցին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Դավիթ Շահնազարյանը և Ավետիս Ավագյանը:




























