Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն վերականգնում են ռազմական համագործակցությունը, որ վերականգնվել էր անցած տարի Կովկասում տեղի ունեցած պատերազմից հետո։ Այսպիսին է արտգործնախարարների մակարդակով դեկտեմբերի 4-ին Բրյուսելում տեղի ունեցած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի եզրակացությունը։
Խորհրդի նիստում հաստատվել են բոլոր երեք փաստաթղթերը, որոնցից մեկը 2010թ. աշխատանքային ծրագիրն է։
Մնացած երկու փաստաթղթերը Խորհրդի անդամ երկրների դեսպաններին տրված հանձնարարականներ են, որ վերաբերում են 21-րդ դարի անվտանգության համար իրականացվող համատեղ աշխատանքներին։
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովը, հանդիպումը «կառուցողական, հեռուն գնացող արդյունքներով» է ավարտվել։
Նա, խոսելով, ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության վերսկսման մասին, հստակեցրել է, որ միջոցառումներ են իրականացվում «օպերատիվ համատեղելիության, հակահրթիռային պաշտպանության եւ օդային տեղաշարժը վերահսկելու ուղղությամբ»։ Նախարարը հայտարարել է նաեւ, որ Ռուսաստանը շարունակում է Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերի համար բեռների փոխադրումներն ինչպես օդային, այնպես էլ երկաթուղային ճանապարհով։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը, իր հերթին, հույս է հայտնել, որ «արդյունավետ» բանակցությունները խթան կդառնան «իրական ռազմավարական համագործակցության համար»։
Սպասվում է, որ Ռուսաստան — ՆԱՏՕ առաջին նիստը կկայանա 2010թ. հունվարին։




























