Լատվիայի նախագահ Վալդիս Զալտերսը՝ տիկնոջ հետ, աշխատանքային այցով կժամանի Հայաստան եւ Վրաստան։

Դեկտեմբերի 7-ից 9-ը Զալտերսը կգտնվի Վրաստանում, իսկ դեկտեմբերի 9-ից 11-ը՝ Հայաստանում։ Լատվիայի նախագահին կուղեկցի գործարաների մեծ պատվիրակություն։ Թբիլիսիում եւ Երեւանում Զալտերսը բանակցություններ կվարի իր վրացի եւ հայ գործընկերների հետ։ Կստորագրվեն երկկողմ փաստաթղթեր։