Ահաբեկչական մի շարք ակտեր է իրականացվել այսօր` դեկտեմբերի 8-ին, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում:
Ժամանակային ոչ մեծ տարբերությամբ քաղաքի կենտրոնական թաղամասերում միեւնույն ժամանակ պայթել են 7 ականապատված ավտոմեքենաներ:
Associated Press-ի հաղորդմամբ, ահաբեկչությունը եղել է ներքին գործերի, արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, գեղեցիկ արվեստների համալսարանի եւ Բաբ աշ-Շուրջի թաղամասի մեծ շուկայի հարեւանությամբ:
Պայթյունների արդյունքում, տարբեր տվյալներով, մահացել է 60-100 մարդ, իսկ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել է ավելի քան 100 հոգի:
ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով Իրաքի ներքին գործերի նախարարությանը, հաղորդում է, որ տուժածների քանակը գերազանցում է 180-ը:




























