Պրահայում 61 տարեկան հասակում վախճանվել է լրագրող եւ գրող Պյոտր Վայլը։ Վերջին ժամանակներս նա ծանր հիվանդ էր եւ մահացել է դեկտեմբերի 7-ին, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Ռիգայում ծնված Վայլը սովորել է Մոսկվայում։ 1977թ. նա տեղափոխվել է ԱՄՆ եւ հենց այդ ժամանակ էլ սկսել է համագործակցել «Ազատություն» ռադիոկայանի հետ։ Վերջին տարիներին նա ռուսական ծառայության գլխավոր խմբագիրն է եղել։ Նա հաղորդումներ է վարել ռադիոյում եւ հեռուստատեսությունում։ Նա նաեւ մի շարք գրքերի հեղինակ է։
Վայլի մահվան առիթով նրա ընտանիքին ցավակցություն է հայտնել գրող Լեւ Ռուբինշտեյնը, ում խոսքերով գրողը «հրաշալի ընկեր եւ բարի մարդ էր»։




























