Մայիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Նորատուս գյուղում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը, մայիսի 4-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան

Արմավիր-Արաքս ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել  11-ամյա մի տղայի:

Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց, կատարվում է նախաքննություն: