«Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը իր քաղաքացիական պարտքը կատարել է Երեւանի կենտրոնի թիվ 10/07 ընտրատեղամասում:
Նա լրագրողներին հայտնել է, որ քվեարկել է հանուն նոր Հայաստանի:
Անդրադառնալով ընտրությունների ընթացքին, նա ասել է, որ իր ունեցած տվյալներով մինչ այս պահը մեծ խախտումներ չեն եղել եւ հույս հայտնել, որ ամեն ինչ նորմալ կանցնի ողջ օրվա ընթացքում:
«Բոլոր տեղերում մենք ունենք մեր վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ, եւ վերահսկողության այդ մեխանիզմը թույլ կտա արգելափակել կեղծիքները»,- ասել է Քոքոբելյանը:



























