iDitord կայքը հաղորդում է, որ Երեւանի բակերից մեկում ԲՀԿ երիտթեւի ներկայացուցիչները բակի տղերքին տարօրինակ խոստումներ են տվել:

Ըստ այդմ, ԲՀԿ-ի օգտին իրենց ձայնը տալու դիմաց՝ ԲՀԿ երիտասարդները խոստացել են տղերքին տանել մարմնավաճառների հետ զվարճանալու:

Կայքը ամրագրել է տեղեկատվությունը որպես ոչ վստահելի, քանի որ տեղեկատվությունը չի պարունակում հեղինակի անունը, բակի հասցեն եւ այլ մանրամասներ:

Բացի այդ, iDitord-ի փոխանցմամբ, Սյունիքի մարզի թիվ 37, 38 ընտրատարածքներում քվեարկության են տարել ԼՂՀ Պաշտպանական բանակի զինվորներին: Բոլոր զինվորներին բաժանել են տարբեր գույների գրիչներ, որպեսզի վերահսկեն քվեարկությունը:

Ըստ նույն աղբյուրի, վիճակը անկառավարելի դարձել Երեւանի թիվ 9 ընտրատարածքի Մետաքս թաղամասում` 2-րդ, 5-րդ եւ 6-րդ ընտրատեղամասերում, որտեղ արձանագրվել է բազմակի քվեարկություն, 15 հոգուց ավելի կուտակումներ տեղամասում, հանձնաժողովի նախագահը հրաժարվում է ընդունել արձանագրությունները: