Թիվ 13/09 ընտրատարածքում Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածու Մանուշակ Պետրոսյանի վստահված անձ Հովհաննես Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ նա տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա օգնականը: Նրա փոխանցմամբ` Հովհաննեսը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, ընտրատեղամասում տեղի ունեցող գործընթացների, իրավիճաների հետ կապված նյարդային սպազմ էր առաջացել, ուշագնաց էր եղել:

Իսկ թե ինչ էր կատարվում այդ ընտրատեղամասում,  ապա ՀԱԿ թեկնածուն նշել էր, որ «անարխիա, ամենաթողություն է տիրում թիվ 13 ընտրատարածքում»: «Ընտրակաշառքներ են բաժանում, վախի մթնոլորտ է, ամենաթողություն: Այս պահին ես այսքանը կարող եմ ասել», -նշել էր Մանուշակ Պետրոսյանը:

Նշենք, որ թիվ 13 ընտրատարածքում պայքարի մեջ են երկու թեկնածուներ` Մանուշակ Պետրոսյանը եւ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր):