Երեւանի թիվ 110 դպրոցում տեղակայված 11/27 եւ 11/28 ընտրատեղամասերում հարձակման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցը:

ՀԱԿ թեկնածու Արշակ Բանուչյանի ընտրական շտաբի լրատվական կենտրոնը հայտնում է, որ անհայտ անձը տեղամասի մոտ նրան ծեծի է ենթարկել, ինչի արդյունքում՝ պատռվել է ոստիկանի շրթունքն ու արնահոսել է:

«Ըստ տեղամասի մոտ հավաքված քաղաքացիների՝ ոստիկանին հարվածողը եղել է ՀՀԿ նախընտրական ենթաշտաբի անդամներից: Փաստորեն, թաղային կրիմինալը հանուն ընտրակեղծիքների, արդեն սկսել է բռնությունները ոստիկանության աշխատակիցների նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են Արշակ Բանուչյանը, ՕԵկ անդամ Հեղինե Բիշարյանն ու անկուսակցական Գրիգորի Մարգարյանը` ԲՀԿ-ից: