Թուրքիայի Դիարբեքիր նահանգում կանխվել է 4 նախարարների դեմ կազմակերպված մահափորձը։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Մեհդի Էքերը, Զարգացման նախարար Ջեւդեթ Յըլմազը, Ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքն ու Անտառների եւ ջրային գործերով հարցերի նախարար Վեյսել Էրօղլուն Դիարբեքիրի Սիլվանի շրջանում մասնակցել են նոր ջրամբարի հիմնարկեքի արարողությանը:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ եթե նախարարները Դիարբեքիրից Սիլվան մեկնեին մեքենայով, նրանց մեքենաները պայթեցվելու էին PKK-ի կողմից ճանապարհին տեղադրված հեռակառավարվող ականներով։ Սակայն թուրք նախարարները նախընտրել են ուղղաթիռով մեկնել եւ փրկվել են մահից։



























