Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում հունիսի 23-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում, որը վարել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, քաղաքաշինական գործունեության ոլորտը համակարգող Սուրեն Մինասյանը։ 

Հանդիպմանը մասնակցել են Քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները։ 

Ամփոփվել են 2026 թվականի անցած 5 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, և քննարկվել են գործառնական հետևյալ հիմնական ուղղությունները.

  • Դիտարկվել է գործունեության տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների ընթացքը։ Ս. Մինասյանի կողմից շեշտադրվել է ժամանակացույցերի հստակ պահպանումն ու կանխարգելիչ գործիքակազմի կիրառումը։

  • Ամփոփվել է քաղաքաշինության ոլորտում հարուցված վարչական վարույթների վիճակագրությունը, և քննարկվել է իրավական ընթացակարգերի անթերի իրականացման անհրաժեշտությունը։

  • Անդրադարձ է կատարվել օբյեկտների փաստագրման և շահագործման թույլտվությունների տրամադրման փուլում տեսչական հսկողության խստացմանը։

  • Հատուկ ուշադրություն է դարձվել պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությանը։

  • Վերլուծվել է քաղաքացիներից ստացված («Թեժ գծի» և դիմում-բողոքների) ահազանգերի ու դիմումների քննության օպերատիվությունը։

  • Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացվել են քաղաքաշինության բնագավառի օրենսդրական և իրավական կարգավորումները՝ տեղերում միասնական պրակտիկա ապահովելու նպատակով։

Քննարկման արդյունքում Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը տվել է մի շարք հանձնարարականներ՝ ուղղված վերահսկողական գործառույթների արդյունավետության բարձրացմանը, խստացմանն ու սահմանված ժամկետների խիստ պահպանմանը։