Երեւան-Մասիս ավտոճանապարհին՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում, մայիսի 8-ին, ժամը 02.40-ին ահազանգ է ստացվել, որ գազատարից տեղի է ունեցել արտահոսք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես S 600» մակնիշի 20 ՕՏ 650 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել գազատար խողովակին:

Վթարի հետեւանքով վնասված խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի, տուժածներ չկան: Դեպքի մասին տեղեկացվել են «1-02», «1-03» եվ «1-04» ծառայությունների հերթապահները: