Ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ ահազանգերը եղել են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի վերաբերյալ: Այս մասին, այսօր` մայիսի 8-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Հեյսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«ՀՀԿ-ի վերաբերյալ ահազանգերը տարածված էին, շատ քիչ կար ՀՅԴ-ի հետ կապված եւ որոշակի ԲՀԿ-ի վերաբերյալ էին: Եթե 2007թ-ին լայնածավալ բնույթ ունեին բարեգործությունները ԲՀԿ-ի մասին, ապա այս անգամ ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառքներ բաժանելու մասին են եղել քաղաքացիների ահազանգերը: Մեր դիտորդները հենց այցելել են այնտեղ, պարզվել է, որ այդտեղ եղել են ՀՀԿ-ի շտաբները»,- նշեց Արթուր Սաքունցը եւ ասաց, որ իրենք տեսանկարահանել են այդ ամենը:



























