«Լիդիան Ինթերնեշնլ» ընկերությունը եւ իր դուստր կազմակերպություն «Գեոթիմ» ՓԲԸ-ն ավարտել են Գնդեվազի ծառատունկի առաջին էտապը: Ծառուղին, որն ի վերջո կունենա 5,000 ծառ, կրում է Գնդեվազի անվանի հերոս-ազատամարտիկ Վահրամ Եղոյանի անունով:

2 000 արագաճ բարդիների հիբրիդի տնկիներ տնկվել են Գնդեվազի կողքով անցնող հանրապետական մայրուղու 5 կմ երկայնքով: Ծառուղու համար ընտրվել է հենց այս հատվածը, որպեսզի նվազեցվի Ամուլսարում կատարվող աշխատանքների տեսանելիության ազդեցությունը եւ Գնդեվազի տարածքը ավելի գեղատեսիլ լինի:

Ընտրվել է բարդիների այս տեսակը, քանի որ նրանք կանաչապատման ավանդական տեսականու համեմատ ունեն մի շարք առավելություններ. համեմատաբար արագաճ են,  չորադիմացկուն եւ գեղեցիկ: Տնկման հեռավորության շնորհիվ կստեղծվի խիտ շերտ, որը կնվազեցնի տեղանքում իշխող քամիների ուժգնությունը եւ կպահպանի ճանապարհը ձնաբքերից:

Գեոթիմը արագաճ բարդիների տնկիներ է տրամադրել նաեւ Գնդեվազում համաշխարհային երկրորդ պատերազմի հերոսների հուշարձանի, մատուռի, ինչպես նաեւ Գորայք համայնքում Գեոթիմի կողմից հիմնովին վերանորոգված գրադարան-ուսուցման կենտրոնի շրջակա տարածքների կանաչապատման համար:

Եվս 4000 տնկիներ կտնկվեն Գնդեվազի ծառուղում եւ հետագայում հարակից Սարավան համայնքում: